13:28   09-08-2022
Image Description
Զելենսկին, Երմակը եւ Կուլեբան տեսակապով զրուցել են Բիլ Քլինթոնի հետ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրա դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակապով զրույց են վարել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ անձնախմբի հետ տեսահանդիպում անցկացրեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի հետ»,- օգոստսի 9-ին գրել Է Երմակը իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա հավելել Է, որ Զելենսկին շնորհակալություն Է հայտնել Քլինթոնին «Ուկրանիայի անձնական աջակցության համար» նրանից եւ Հիլարի Քլինթոնից, ինչպես նաեւ քննարկել Է Զապորոժիեի ատոմակայանի շուրջն ստեղծված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...