14:28   09-08-2022
Image Description
Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 9-ին փաստաթղթեր կստորագրի, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը, որը հրապարակվել Է Սպիտակ տան կողմից:

«Օրվա երկրորդ կեսին նախագահը հանդես կգա խոսքով եւ  փաստաթղթեր կստորագրի Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրությունները վավերացնելու վերաբերյալ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների Սենատը քվեարկել Էր (95 կողմ, մեկ դեմ) ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել են մայիսի 18-ին:

Հայտերի քննարկումն արգելափակել Էր Թուրքիան, սակայն ավելի ուշ Անկարան հանել Է առարկությունը: Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը որոշում Է ընդունել սկանդինավյան երկրներին հրավիրել դաշինքի կազմ: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք Է հայտնել, որ վավերացման գործընթացը կարող Է տեւել մինչեւ մեկ տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...