14:30   09-08-2022
Image Description
Կոտայքի մարզպետարանում քննարկվել են Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների փոխհատուցման ծրագրի վերաբերյալ հարցեր
Թողնել մեկնաբանություն

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Մարզպետ Ահարոն Սահակյանը նախ անդրադարձել է կառավարության 2022    թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին ու հանձնարարել գույքագրել բոլոր մեկնարկած աշխատանքները՝ շրջայց իրականացնելու և աշխատանքներին տեղում ծանոթանալու համար: Ի դեպ, 2023 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի փաթեթը սահմանված կարգով և ժամկետում ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Քննարկվել են նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված ծրագրերը, խնդիրներն ու անելիքները, մասնավորապես, դպրոցական սնունդ ծրագրի անխափան իրականացման նպատակով մարզպետը հանձնարարել է դպրոցների հետ գույքագրել ճաշարանների վերանորոգման, վերազինման, կահավորման հետ կապված խնդիրները, որպեսզի օր առաջ լուծվեն դրանք:

Անդրադարձել են նաև ուսուցիչների թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին. այս հարցում առավելագույն թափանցիկություն և անաչառություն արձանագրելու համար համապատասխան հանձնարարականով մրցույթները նաև կտեսաձայնագրվեն:

Անդրադաձ է կատարվել նաև Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների փոխհատուցման ծրագրի ընթացքին վերաբերող հարցերին:
Քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր ևս:

Loading...