15:58   09-08-2022
Image Description
Պենտագոնը հաստատել է, որ Ուկրաինա է ուղարկել AGM-88 HARM հրթիռներ
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնը Ուկրաինային է հանձնել AGM-88 High-speed Anti-Radar Missile (HARM) հակառադիոլոկացիոն հրթիռների խմբաքանակ։ Զենքի ուղարկումը հաստատել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը, տեղեկացրել է The Drive-ը։

Կիեւին հանձնված հրթիռների քանակը, որոնք նախատեսված են ռադարների ոչնչացման համար, չի նշվել։ Ուկրաինական կողմին AGM-88 HARM-ի հանձնումն սկսվել է ոչ թե ռազմական օգնության վերջին փաթեթի շրջանակում, այլ ավելի վաղ։

Քալի խոսքով՝ այդ զենքը նախատեսված է ինքնաթիռից եւ ոչ թե վերգետնյա սարքից արձակվելու համար։ Ըստ պարբերականի՝ այդ նպատակով AGM-88 HARM-ը կարող էր հարմարեցվել խորհրդային արտադրության կործանիչներից արձակման համար։

The Drive-ը չի բացառում նաեւ, որ Վաշինգտոնը Կիեւին է հանձնել խորհրդային Х-31 կամ Х-58 հակառադիոլոկացիոն հրթիռներ, որոնք համատեղելի են Ուկրաինայում մնացած մարտական ինքնաթիռների հետ։

Loading...