18:00   10-08-2022
Պուտին, Էրդողան, Սոչի․․․․ի՞նչ տեղի ունեցավ 4 ժամում․ «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան ատոմակայանի հետ կապված հեռուն գնացող նպատակներ ունի, գուցե նաև հետին միտք։ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս ատոմակայանի կառուցման հարցին, ինչպես նաև Սիրիայի խնդրին․ սա զգացվեց հատկապես երկու առաջնորդների՝ Պուտինի և Էրդողանի ելույթից։

Սոչիի հանդիպման ժամանակ Պուտինը խոսեց նաև այն մասին, որ Սիրիայի հարցում Թուրքիայի մտահոգություններն արդարացի են։ Սա տարբերվում էր Իրանում հնչած հայտարարություններից։

Այս հանդիպմանը Պուտինը հետաքրքիր բացահայտում արեց․ ըստ էության վերահաստատվեց, որ Թուրքիան արևմուտքի վերջին կամուրջն է։ Պուտինը շնորհակալություն հայտնեց Էրդողանին ռուսական նավթի հարցում փոխշահավետ համագործակցության համար․․․․ ըստ էության դա շնորհակալություն էր, Արևմուտքի սահմանափակումները շրջանցելու մասին։

Չխոսվեց, սակայն, Հայաստանի ու Արցախի մասին․ ինչու՞

Այս հարցերի շուրջ է խոսել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Loading...