10:02   10-08-2022
Image Description
Կոտայքի մարզի մի քանի երթուղիների թանկացված սակագները կվերանայվեն. քննարկում մարզպետարանում
Թողնել մեկնաբանություն

Կոտայքի մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Քննարկման մանրամասները ներկայացվել են մարզպետարանի կայքէջում:

Մարզում  մայիսի 1-ից  գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետ Ահարոն Սահակյանին և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մարզպետի և մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակվում է իրականացվել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի բնակիչների լուծելու նպատակով:

Այսօրվա հանդիպման օրակարգում եղել են՝

• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը

• Սակագների վերանայումը

• Տրանսպորտային  միջոցների  սակավությամբ  պայմանավորված՝  հնարավոր        խնդիրների առկայությունը

• Արտոնյալ   պայմաններով  անձանց  սպասարկման  ուղղությամբ  իրականացվող քայլերը:

Այս հանդիպումը ևս արդյունավետ էր, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ են հնչել, որոնք նաև մարզպետի հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:

Սակագնի  վերանայմանն  ուղղված  առաջարկությունները շարունակում են բարձրաձայնվել քաղաքացիների կողմից. քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:

«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշել է, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:

Բարձրացված մի  շարք հարցեր առաջիկայում ևս բազմակողմանի կուսումնասիրվեն ՏԿԵՆ-ի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզպետարանի կողմից:

Արձանագրելով միասնական տրանսպորտային երթուղու գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները՝ մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ և պետք է անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն:

Loading...