10:05   10-08-2022
Image Description
Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել, հայտնում է Kyodo գործակալությունը: Նախարարների կաբինետի հատուկ նիստը սկսվել է տեղի ժամանակով 11.30-ին (Երևանի ժամանակով 06.30-ին):

Ինչպես սպասվում է, շուտով հայտնի կդառնա վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ Ճապոնիայի կառավարության նոր կազմը:

Ի սկզբանե կադրային փոփոխություններ էին սպասվում սեպտեմբերի սկզբին, սակայն Կիսիդան որոշել է դրանք հիմա իրականացնել՝ կապված «նոր կապիտալիզմ» տնտեսական հայեցակարգի խթանումն արագացնելու մտադրության հետ, սննդի և վառելիքի գների աճի պատճառով միջոցառումների ընդունման անհրաժեշտության հետ, ինչպես նաև խորհրդարանի նստաշրջանին նախապատրաստվելու համար:

Loading...