14:13   10-08-2022
Image Description
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վեր
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 771-ով՝ մեկ օր առաջվա 16 325-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 56՝ մեկ օր առաջվա 60-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 382 902 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 14 552՝ մեկ օր առաջվա 13 092-ի դիմաց, մինչեւ 18 075 720, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...