16:10   10-08-2022
Image Description
Գերմանիայի տնտեսությանը սպառնում է 260 միլիարդ եվրոյի կորուստ շարունակվող էներգետիկ ճգնաժամի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի տնտեսությանը սպառնում է 260 միլիարդ եվրոյի կորուստ շարունակվող էներգետիկ ճգնաժամի եւ Ուկրաինայում պատերազմի պատճառով, գրում է OilPrice.com-ը։

Զբաղվածության հետազոտությունների ինստիտուտի (IAB) հետազոտության համաձայն՝ Գերմանիայի գների վրա ճշգրտված համախառն ներքին արդյունքը հաջորդ տարի 1,7 տոկոսով ցածր կլինի եվրոպական ակնկալիքներից։  

Հետազոտությունը ցույց է տվել, որ շուրջ 240 000-ով ավելի քիչ մարդ կզբաղվի ամբողջ երկրում, եւ զբաղվածության մակարդակը չի աճի առնվազն մինչեւ 2026 թվականը:   

Եվրոպական գազի գներն այս ամիս հասել են նոր բարձրակետերի՝ ավելի մեծ ճնշում գործադրելով անհանգիստ մայրցամաքի վրա: Ամենամեծ պարտվողներից մեկը կլինի ճանապարհորդական արդյունաբերությունը, որն արդեն ծանր հարված է ստացել համավարակից։  

Զեկույցը նաեւ կանխատեսում է, թե ինչ կարող է լինել, եթե տնտեսական իրավիճակը վատթարանա՝ աճող մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանն ամբողջությամբ կփակի դեպի Եվրոպա տանող ծորակները եւ մայրցամաքը կզրկի բնական գազից։ 

Ըստ IAB-ի՝ եթե էներգակիրների գները, որոնք մինչ այժմ աճել են 160 տոկոսով, կրկին կրկնապատկվեն։

11:01   30-09-2022
Loading...