16:10   10-08-2022
Image Description
Չինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համար
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր Է դուրս բերել 16 առեւտրային արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): «Օգոստոսի 10-ին Պեկինի ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) «Չանչժեն-6» կրող հրթիռը մեկնարկել Է Տայյուանի տիեզերակայանից:

Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առեւտրային արբանյակներ. առաքելությունը համարվել Է միանգամայն հաջող»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել եւ ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից:

Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում Է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար: Նաեւ ուղեծիր են ուղեւորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված Է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել եւ հետեւել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաեւ անցկացնել օդերեւութաբանական հետազոտություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...