16:12   10-08-2022
Image Description
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ստանձնել է Ղրիմում պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ
Թողնել մեկնաբանություն

Ղրիմի Նովոֆեդորովկա բնակավայրի ռուսական «Սակի» ավիաբազայում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի, 1 մարդ մահացել է։ Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ պայթյունների հիմնական պատճառ է հանդիսացել հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ օդանավակայանում ավիացիոն տեխնիկան չի տուժել։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում հայտնել է ռուսական 9 ինքնաթիռ ոչնչացնելու մասին, այնուհետև Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իր Facebook-ի էջում հայտնել է, որ խոսքը վերաբերում է «Սակի» ավիաբազայում ինքնաթիռների ոչնչացմանը։

Ղրիմում տեղի ունեցած պայթյուններից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ սկսվել է Ղրիմից և կավարտվի Ղրիմի ազատագրմամբ։ Զելենսկիի խոսքով՝ այժմ հնարավոր չէ ասել, թե երբ դա տեղի կունենա, սակայն Ուկրաինան մշտապես անհրաժեշտ բաղադրիչներն է ավելացնում դրա համար։

11:01   30-09-2022
Loading...