18:54   10-08-2022
Image Description
Օսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումը
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները հետամուտ Է Բալթիկայի երկրներում զինածայողների շրջափոխում կատարելու հանձնառությանը՝ ՆԱՏՕ-ի աեւելյան թեւի ամրապնդման համար: Օգոստոսի 10-ին այդ մասին Ռիգայում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լատվիայի պաշտոնակից Արտիս Պաբրիքսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք լսել եք, թե ես ինչպես եմ հայտնել Բալթիկայի երկրներում, այդ թվում Լատվիայում, ուժերի լիակատար շրջափոխում կատարելու պարտավորությունների մասին: Ուրեմն, մենք կզբաղվենք դրանով: Երբեմն մենք կօգտագործենք Լեհաստանում կամ Ռումինիայում բրիգադների կազմի ուժերը: (…) Մենք կարող ենք կատարել Եվրոպայի այլ երկրներից ուժերի շրջափոխում, ինչը մենք արդեն արել ենք եւ շարունակում ենք անել: Նաեւ մենք արագորեն զինվորականների կտեղափոխենք ԱՄՆ-ից:

Այս կերպ մենք կարող ենք կատարել շրջափոխում եւ պարտավորվում ենք դա անել»,- ասել Է Օսթինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր Է տարածաշրջանում անցկացնել մի քանի զորավարժություններ: «Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...