10:14   12-08-2022
Image Description
N զորամիավորումում ամփոփել են առաջին կիսամյակում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

N զորամիավորումում օգոստոսի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքի մասնակիցներին ներկայացվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջադրվել են համապատասխան խնդիրներ հետագա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Loading...