11:38   13-08-2022
Image Description
Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Ճանապարհային դեպարտամենտ»
Թողնել մեկնաբանություն

Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Լուրերին» հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Սողանքային տեղամասով պայմանավորված՝ նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջացել՝ հայտնել է կառույցը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է արդեն մի քանի ամիս շինարարությունը դադարեցվել:

Սողանքային հատվածը շրջանցելու համար նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են:

Loading...