13:12   13-08-2022
Image Description
Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը Ուկրաինայում
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին առաջարկել է  վերանայել Ուկրաինայում ռազմական դրության և մոբիլիզացիայի երկարաձգման մասին օրինագիծը։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնի է դարձել Գերագույն ռադայի կայքի օրինագծերի ցանկի մասին տեղեկագրից։

 

Գերագույն Ռադայի պատգամավորներն այս օրինագիծը պետք է քննարկեն հաջորդ նիստում։

Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել փետրվարի 24-ից և երկարացվել է ամեն ամիս։ Մայիսի 22-ին Գերագույն Ռադան հերթական անգամ երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան մինչև օգոստոսի 23-ը, այսինքն՝ անմիջապես 90 օրով։

Loading...