13:20   13-08-2022
Image Description
Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը դատի է տվել Բունդեսթագին
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը դատի է տվել Բունդեսթագին՝ կառավարության նախկին ղեկավարին հատկացված հատուկ արտոնությունները վերադարձնելու համար, հայտնում է dpa-ն։

«Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը դատի է տվել երկրի խորհրդարանին՝ վերականգնելու այն հատուկ արտոնությունները, որոնցից զրկվել էր մայիսին»,- գրել է գործակալությունը Twitter-ում։

Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը նախկինում քաղաքական գործչին զրկել էր գրասենյակային տարածքից, սակայն պահպանել էր նրա՝ որպես կառավարության նախկին ղեկավարի համար երաշխավորված կենսաթոշակն ու անվտանգությունը։

Այս որոշման պաշտոնական պատճառն այն էր, որ նա չի օգտվում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո աշխատանքից ազատված աշխատակիցների գրասենյակներից և դրույքաչափերից, սակայն  իրականում որոշումն ընդունվել է, քանի որ Շրյոդերը շատ է քննադատվել ռուսական ընկերություններում աշխատելու համար:

Loading...