14:23   13-08-2022
Image Description
ԱՄՆ-ը Եվրոպայում 260 զինվորական կտեղակայի
Թողնել մեկնաբանություն

Աշնանն ԱՄՆ-ը Եվրոպայում ժամանակավորապես 260 զինվորական կտեղակայի՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան բանակի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Ֆորտ-Քեմփբելի 101-րդ դիվիզիայի բրիգադի շտաբը տեղակայվի՝ եվրոպացի դաշնակիցներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու նպատակով:

Տեղակայման համար հստակ ժամկետներ ու երկրներ նշված չեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիա է սկսել փետրվարի 24-ին:

Loading...