14:32   14-08-2022
Image Description
ԵՄ-ն դիտարկում է Իբերիա-Իտալիա գազատարի կառուցումը. Պորտուգալիա
Թողնել մեկնաբանություն

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան AP լրատվական գործակալությանն ասել է, որ Եվրոպան դիտարկում է Իսպանիայից Իտալիա բնական հեղուկ գազի խողովակաշար կառուցելու հարցը՝ որպես ֆրանսիական առարկությունները շրջանցելու միջոց։

Նրա խոսքով՝ Պորտուգալիան եւ Իսպանիան կարող են մեծ քանակությամբ բնական հեղուկ գազ ուղարկել դեպի ԵՄ այլ պետություններ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նման ստորջրյա խողովակաշարի կառուցումը հավանաբար տարիներ կպահանջի:

Երկու երկրները գազատարով գազ են ստանում Ալժիրից եւ Մարոկկոյից, ինչպես նաեւ ծովով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Նիգերիան: Սակայն ներկայումս Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Եվրոպայի մյուս պետությունների միջեւ էներգետիկ կապը սահմանափակ է:

«Պիրենեյան թերակղզին ի վիճակի է փոխարինել բնական հեղուկ գազի մեծ մասը, որը Կենտրոնական Եվրոպան ներկայումս ներմուծում է Ռուսաստանից», - ասել է Կոստան:

Ունենալով վեց LNG կայաններ Իսպանիայում, ներառյալ Եվրոպայի ամենամեծ կայանը Բարսելոնայում եւ եւս մեկը Պորտուգալիայում, այս երկրներին բաժին է ընկնում Եվրոպայում բնական հեղուկ գազի (LNG) վերամշակման հզորության մեկ երրորդը: Կոստան նշել է, որ գործարանները կարող են նաեւ ծովով ավելի շատ բնական հեղուկ գազ առաքել եվրոպական այլ նավահանգիստներ, մինչ խողովակաշարը կառուցվի:

Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը դեռեւս դեմ է Պիրենեյներով խողովակաշարի կառուցմանը` պատճառաբանելով բնապահպանական մտահոգությունները, եւ հավելել է, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է Իտալիայի հետ կապի հնարավորությունը:

Loading...