14:34   14-08-2022
Image Description
Երուսաղեմում հրաձգության հետևանքով ութ վիրավոր կա
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել Երուսաղեմի Հին քաղաքում՝ Լացի պատի մոտ գտնվող ավտոբուսի վրա։

Իսրայելական լրատվամիջոցները, վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները, գրում են, որ Երուսաղեմում տարբեր վայրերում միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել։ Արդյունքում ութ մարդ վիրավորվել է։

Ենթադրաբար հարձակումների երկու հեղինակները դիմել են փախուստի, իսկ ողջ գիշեր օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացրել ոստիկանության, ՊԲ-ի և Անվտանգության գլխավոր ծառայության ուժերը։

Նշվում է, որ տուժածներից վեցը ստացել են միջինից թեթև վնասվածքներ, մյուս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ հղի 30-ամյա մի կին և զբոսաշրջիկ ԱՄՆ-ից։

Մի քանի ժամ տևած որոնումներից հետո  կասկածյալ մեկ անձ է  ձերբակալվել և տարվել հարցաքննության։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, որից Դավիթի գերեզմանի մոտ կրակել է մարդկանց ուղղությամբ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածը 26-ամյա արաբ Ամիր Սիդավին է, ով ապրում է Արևելյան Երուսաղեմում։

Loading...