10:49   15-08-2022
Image Description
Նոր Զելանդիայի արշիպելագում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Կիրակի օրը Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի հարավում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Ուիթյանգա քաղաքից 670 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Loading...