10:53   15-08-2022
Image Description
Իսրայելը հարվածել է սիրիական Տարտուս քաղաքին
Թողնել մեկնաբանություն

Օգոստոսի 14-ի երեկոյան իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Դամասկոսից հյուսիս-արևմուտք գտնվող Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող թիրախներին, ինչպես նաև Լիբանանի հետ սահմանին գտնվող Քալամուն լեռնաշղթայի տարածքում: ՈՒժեղ պայթյուններ են լսվել, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները։

SANA գործակալությունը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում օդային հարձակումը։

Տարտուսում տեղակայված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 720-րդ լոգիստիկ կենտրոնը, ինչպես նաև ռուսական ռազմածովային նավերի մշտական ​​ներկայության վայր է, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

«Մարդու իրավունքների սիրիական  մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ թիրախը եղել է սիրիական ռազմաբազան, որտեղ բազավորվում են իրանամետ զինված խմբավորումները, կան մի քանի զոհեր և վիրավորներ։ Հաղորդվում է նաև, որ այս ռազմաբազայի տարածքում տեղակայված են եղել հակաօդային պաշտպանության մարտկոցներ և ռադար։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Loading...