10:55   15-08-2022
Image Description
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը պայթյունի վայրում աջակցում է փրկարարներին
Թողնել մեկնաբանություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների հաղթահարման և դեպի հանգամանքները պարզելու հարցում ՀՀ արտկաարգ իրավիճակների փրկարար ծառայությանն աջակցում է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը հայտնեց, որ ռուսական կողմը, մասնավորապես ապահովել է լուսավորությամբ, ինչպես նաև ապահովել է տարածքի հետախուզման աշխատնքները ԱԹՍ-ների միջոցով։ «Պատրաստվել են նյութեր, որոնք ըստ նշանակության կտրամադրվեն և քննչական մարմիններին, և Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին․ և այն կառույցներին, որոնք հարցեր կունենան այս դեպքի հետ կապված»,- մանրամասնեց Գյոզալյանը։

Նա նաև հայտնեց, որ պայթյունից հետո դեպքի վայրում փրկարարներին աջակցում են աև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ։ Երևանի քաղաքապետարանը ևս աջակցել է՝ տրամադրելով բեռնատարներ, Այստեղ կան հասարակակական կազմակերպություններ, կան կամավորներ, քաղաքապետարանը ևս աջակցել է՝ ապահովելով բեռնատարներով, ամբարձիչներով։

Գյոզալյանը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ցանկացած տեսակի աջակցություն ստանում է։

Դեպքի վայրում ներկա են գտնվել նաև Գերմանիայի հրդեհաշիջման ծառայության ներկայացուցիչներ:

Loading...