Էջմիածնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են կողնակների լրացման աշխատանքներ
Կողնակների լրացման և հարթեցման աշխատանքներ Էջմիածնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
Աշխատանքները կատարում է «Գրիգորշին» ընկերությունը ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակում։