12:55   16-08-2022
Image Description
Բաքուն մտահոգված է Լոնդոնում իր դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգությամբ
Թողնել մեկնաբանություն

Ակնկալում ենք, որ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ սադրանքը մանրամասն կհետաքննվի, եւ այդ սադրանքն իրականացրած անձինք պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Աբդուլաեւայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են արմատական ​​կրոնական խմբավորման անդամներ, եւ այդ միջադեպը լրջագույն հարց է բարձրացնում դիվանագիտական ​​ներկայացուցչության անվտանգության մասին։

«Եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, այդ թվում՝ դիվանագետների անվտանգությունը պետք է ապահովի ընդունող երկիրը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այդ առումով հատկանշական է, որ բրիտանացի նախարարը որպես առաջնահերթ խնդիր նշել է դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է «կարծիքի ազատություն» արտահայտմանը, ապա ազատ հասարակությունում այդ սկզբունքի կիրառման ուղիները/կանոնները, որոնք կապ չունեն Լոնդոնում մեր դեսպանատան վրա հարձակման հետ, հավանաբար լավ հայտնի են Բրիտանիայի համապատասխան կառույցներին, որը հին արեւմտյան ժողովրդավարությունն է։ Հակառակ դեպքում «ազատություն» արտահայտության քողի տակ ցանկացած արմատական ​​եւ անօրինական գործողությունների մեկնաբանում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրի անվտանգության համար»,- ասել է նա։

Loading...