12:55   16-08-2022
Image Description
Աֆղանստանից հեռանալուց հետո ԱՄՆ-ն թալիբներին 85 միլիարդ դոլարի զենք է թողել. Թրամփ
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանում իշխանափոխության տարեդարձի կապակցությամբ ասել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք երկրից դուրս գալուց հետո ԱՄՆ զինվորականները թալիբներին (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) թողել են «ավելի քան 85 միլիարդ դոլարի աշխարհի լավագույն զենքը»,- հայտնում է ԱՄՆ նախկին ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Աֆղանստանից զորքերի դուրսբերումն «ամենամոթալի, ապաշնորհ եւ նվաստացուցիչ իրադարձությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ»։

«Ոչ թե այն փաստը, որ մենք հեռացանք, չէ որ ես էի, ով կրճատեց մեր զինվորների թիվը երկրում մինչեւ երկու հազար՝ պատրաստվելով դուրս բերել նրանց, այլ այն, թե ինչպես մենք հեռացանք», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը հավելել է, որ 2021 թ. ամռանն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն ուղեկցվել է 13 ամերիկացի զինծառայողի մահով։

«Բացի այդ, մենք հետեւում բազմաթիվ ամերիկացիների թողեցինք եւ թշնամուն տվեցինք աշխարհի լավագույն զենքը, որի արժեքը գերազանցում է 85 միլիարդ դոլարը: Ի՜նչ տխուր է»,- հավելել է նախկին նախագահը։

Loading...