17:35   16-08-2022
Image Description
Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված ևս 5 նավ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Հացահատիկի մատակարարման շրջանակներում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Փաստաթղթի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն:

Loading...