17:37   16-08-2022
Image Description
Ստեփանակերտի Մ․ Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են
Թողնել մեկնաբանություն

Ստեփանակերտի Մ․Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

«Արդեն կատարվում են փողոցի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։
Ընդհանուր առմամբ իրականացվում է 7115 քառակուսի մետր ճանապարհատվածի ասֆալտապատում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը»։

Loading...