19:26   16-08-2022
Image Description
Վրաստանում առանց ակցիզի խոշոր խմբաքանակով սիգարետներ են առգրավել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները չորս մարդ են ձերբակալել առանց ակցիզային մակնիշի խոշոր խմբաքանակով ապրանք պահելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալներն անօրինական նյութական շահ ստանալու նպատակով Գորիի շրջանի բնակելի տներից մեկում հատկապես խոշոր չափի անօրինական սիգարետներ են պահել հետագայում իրացնելու համար: Խուզարկության ընթացքում առգրավվել Է 6490 տուփ առանց ակցիզի սիգարետ:

Մաքսանենգ ապրանքի արժեքը կազմել Է շուրջ 28,6 հազար լարի (10,6 հազար դոլար):

Հարուցվել Է քրեական գործ «Առանց ակցիզային մակնիշի մակնշման ենթակա աքցիզային ապրանքի թողարկում, պահում, իրացում կամ տեղափոխում» հոդվածով, որը պատիժ Է նախատեսում վեցից մինչեւ ութ տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Սիգարետների մաքսանենգությունը Վրաստանում մեծ չափերի Է հասել 2019 թվականից հետո, երբ երկրում հակածխախոտային օրենսդրության պատճառով կտրուկ աճեցին սիգարետի եւ ծխախոտի գները: Այդ ժամանակվանից Եկամուտների ծառայությունը հատուկ հսկողություն տակ Է պահում առանց ակցիզի ծխախոտային ապրանքների ներմուծումը եւ իրացումը երկրում, հաղորդել Է Sputnik-ը:


Loading...