11:59   17-08-2022
Image Description
Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց
Թողնել մեկնաբանություն

Լոռու մարզպետարանում անցկացվել է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի քննարկումը: Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ:

Իրականացվող ծրագրի մանրամասները ներկայացրել են «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի փորձագետները: Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում սեպտեմբեր ամսից կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց:
Ծրագրի նպատակն է վերոհիշյալ համայնքներում գնահատել կլիմայական ռիսկերը, ինչի արդյունքում տվյալ համայնքներին կներկայացվեն կլիմայի փոփոխության հարմարվողականության մասնագիտական առաջարկություններ՝ զարգացման ծրագրերում ներառելու համար:

Մարզային և համայնքային իշխանությունների, տեղական թիմերի և փորձագիտական թիմի համատեղ աշխատանքի արդյունքում ակնկալվում է, որ ընտրված համայնքների համար խնդիրների բացահայտումից հետո կձևավորվի առաջարկությունների փաթեթ՝ ուղղված տվյալ համայնքի զարգացմանը և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը:

Loading...