12:02   17-08-2022
Image Description
Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև օգոստոսի 23-ը, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։

Loading...