13:28   17-08-2022
Image Description
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ COVID-19 է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա ներկայացուցիչ Էլիզաբեթ Ալեքսանդրին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը վարակվել է կորոնավիրուսով, չնայած երկու անգամ պատվաստվել և երկու անգամ վերապատվաստվել է։ Ալեքսանդրի խոսքով՝ առաջին տիկինը մրսածության մեղմ ախտանիշներ է ունենում։ Բայդենի 71-ամյա կնոջը «Paxlovid» հակավիրուսային դեղամիջոց են նշանակել։ Նա նաև մեկուսացված կլինի ուրիշներից առնվազն հինգ օրով:

«Նա ներկայումս գտնվում է Հարավային Կարոլինայի մասնավոր նստավայրում և տուն կվերադառնա՝ COVID-19-ի երկու անընդմեջ բացասական թեստ ստանալուց հետո», – ավելացրել է Ալեքսանդրը:

Երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 21-ին, Ջո Բայդենը վարակվեց կորոնավիրուսով։ Սպիտակ տան մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կարինե Ժան Պիերը վստահեցրել է, որ ախտանշանները միջին ծանրության են, և քաղաքական գործիչը շարունակում է հեռավար աշխատել։ Բայդենը նաև ասաց, որ ունի COVID-19-ի մեղմ ախտանիշներ և անում է իր աշխատանքը:

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի ևս մեկ դրական թեստի պատճառով վերջերս ապաքինված Բայդենը ստիպված կլինի վերադառնալ կարանտին։ Օգոստոսի 6-ին Սպիտակ տան ղեկավարը, այնուամենայնիվ, անցել է COVID-19-ի բացասական թեստ։ Ըստ բժշկի հայտարարության՝ ամերիկացի առաջնորդի ինքնազգացողությունը լավ է։

Loading...