16:06   17-08-2022
Image Description
ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին հաղորդումներից
Թողնել մեկնաբանություն

Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ հաղորդումների կապակցությամբ, որոնք սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջին տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդպիսի զրպարտիչ հայտարությունների հետեւում, որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների է խաթարումն է։ Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ։ Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...