17:11   17-08-2022
Image Description
Լոնդոնի քաղաքապետը նախազգուշացրել է տնտեսական ճգնաժամի պատճառով հանցագործությունների աճի մասին
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայում կյանքի համար ծախսերի աճի ֆոնին մայրաքաղաքում հանցավորության հնարավոր աճի մասին, հայտնում է Guardian թերթը։

Քաղաքապետը, որպես ամենատարածված հնարավոր հանցագործություններ, նշել է կրակոցներն ու դանակով հարձակումները, քանի որ կյանքի թանկացումը կարող է ստիպել երիտասարդներին ավելի հաճախ միանալ բանդաներին, գրում է թերթը: Ըստ Խանի՝ Լոնդոնում կրակոցների ավելի քան 50 տոկոսը եւ սպանությունների գրեթե 25 տոկոսը կատարվում են խմբավորումների կողմից։

«Ես մտահոգված եմ այս ամառ բռնության հնարավոր աճով, քանի որ կյանքի թանկացումն արագանում է եւ կարող է զրոյացնել այն առաջընթացը, որը մենք ձեռք ենք բերել բռնի հանցագործության դեմ պայքարում»,- ասել է Խանը:

Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ապրիլին երկրում տարեկան գնաճը ռեկորդային բարձր մակարդակի էր հասել 1982 թ. մարտից ի վեր՝ 9 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 7 տոկոսի համեմատ։ Սպառողական գներն ապրիլին աճել են 2.5 տոկոսով՝ մարտի 1.1 տոկոս աճից հետո։ 1982 թ. մարտին Մեծ Բրիտանիայում 9.1 տոկոս գնաճ էր գրանցվել։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ գնաճը 10.1 տոկոսի է հասել։

Բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա չորրորդ եռամսյակից Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ռեցեսիայի մեջ կհայտնվի։

Loading...