18:11   17-08-2022
Image Description
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև F-16-ների շուրջ բանակցությունները սկսվել են և կտևեն մինչև ուրբաթ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը:

CNN-ը վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ սա F-16-ների մատակարարման շուրջ 4-րդ հանդիպումն է, որին Թուրքիայի պաշտպանության նախարարությունից մասնակցում է մոտ 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։

Կողմերը քննարկելու են ինքնաթիռների պահեստամասերի և դրանց վիճակի, օդանավերի բնութագրերի և այն ազգային համակարգերի հետ կապված հարցեր, որոնք Թուրքիան կօգտագործի կործանիչներում։

Loading...