19:38   17-08-2022
Image Description
Վրաստանը վերսկսել է ցորենի ներկրումը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ փոքր քանակությամբ, սակայն, ցորենի ներկրումը վերսկսվել է: Հաղորդում է Aliq Media-ն։

Սիլագավան նշել է, որ մի քանի ամսվա դադարից հետո շուկայում դրական միտում է նկատվում:

«Վրաստանում շուտով կավարտվի բերքահավաքը։ Բերքի մի մասը գյուղացիները մթերել են և չի վաճառվում։ Ավանդաբար նրանք սեզոնից հետո ավելի լավ գին են ակնկալում: Դրա մի մասը գնել են գործարանները և գտնվում են վերամշակման փուլում»,- ասել է Սիլագավան:

Նա նաև նշել է, որ խոշոր արդյունաբերական գործարանները շարունակում են գործել սահմանափակ հիմունքներով.

«Հիմնականում անցել են ալյուրի ներկրման։ Սակայն ցորենի մի մասը դեռ ներկրվում է»:

Loading...