10:53   18-08-2022
Image Description
Բրյուսելում կանցկացվի Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների բանակցությունների նոր փուլ
Թողնել մեկնաբանություն

Բրյուսելում ԵՄ հովանու ներքո կանցկացվի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի երկխոսության նոր փուլը:

Ինչպես հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունում, ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ կքննարկվեն հարաբերությունների նորմալացման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի հասնելու, ինչպես նաև ներկայիս լարվածության նվազեցման հարցերը: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև առանձին հանդիպումներ կանցկացնի առաջնորդներից յուրաքանչյուրի հետ:

Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվել է օգոստոսի 1-ից՝ սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների մուտքը տարածաշրջան արգելելու Պրիշտինայի պլանների պատճառով։ Կոսովոյի հյուսիսում, որտեղ բազմաթիվ սերբեր են ապրում, անկարգություններ են տեղի ունեցել:

Loading...