10:53   18-08-2022
Image Description
Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները
Թողնել մեկնաբանություն

Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսից էլ քիչ ժամանակում, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները:

Երկրի էներգետիկ կարգավորիչի նախագահի խոսքով, եթե նույնիսկ Գերմանիան կարողանա հասնել մինչեւ նոյեմբեր գազի պահեստարանները 95 տոկոսով լցնելու իր նպատակին, այն կբավարարի ընդամենը 2,5 ամիս։

«Պահեստարանները լցնելու առումով մենք մի փոքր ավելի արագ ենք շարժվում, քան նախկինում, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք հանգստանալ… Ես չեմ կարող ձեզ խոստանալ, որ նոյեմբերին Գերմանիայում բոլոր պահեստարանները 95 տոկոսով լցված կլինեն, նույնիսկ լավ պահանջարկի եւ առաջարկի պայմանների դեպքում։ Լավագույն դեպքում դրանց երեք քառորդը կկատարի առաջադրանքը»,- Bloomberg-ին ասել է Դաշնային ցանցային գործակալության նախագահ Կլաուս Մյուլլերը:

Պաշարները ներկայումս լցված են 77 տոկոսով: Այնուամենայնիվ, Գերմանիայի էներգետիկ ճգնաժամը, կարծես թե, գնալով խորանալու է, ինչի պատճառով Բեռլինը նախազգուշացրել է այս ձմռանը նորմավորման մասին:

Loading...