17:26   18-08-2022
Image Description
Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Հայաստանի որոշ դպրոցներում, ոչ միայն սահմանամերձ մարզերի մի քանի դպրոցներում, վրացերեն կուսումնասիրվի: Մենք պատրաստ ենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվի մի փոքր ուշ:

Loading...