18:45   18-08-2022
Image Description
Զարեհ Սինանյանը հանդիպել է գրող, համայնքային գործիչ Կիրակոս Գույումճյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գրող, համայնքային գործիչ և Քուվեյթում գտնվող Industrial Metal Center Co ընկերության գործադիր տնօրեն Կիրակոս Գույումճյանի հետ, տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից մշակված ծրագրերը և ընդգծել դրանց դրական ազդեցությունը Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Այնուհետև, Զարեհ Սինանյանը պարոն Գույումճյանից հետաքրքրվեց Քուվեյթում սփյուռքահայերի համայնքային կյանքի և երկու երկրների հարաբերությունների մասին:

Քննարկման ընթացքում հյուրը ներկայացրել է իր նախաձեռնության մասին, որը կոչվում է «Գնեք Հայաստանից» և նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Loading...