18:03   19-08-2022
Image Description
Ավստրիայում ուժեղ փոթորկի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա
Թողնել մեկնաբանություն

Ավստրիան սաստիկ փոթորկի հետեւանքով մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, փոխացնում է AP-ն։

Երկու աղջիկ՝ 4 եւ 8 տարեկան, մահացել են, երբ հանկարծակի ուժեղ քամին տապալել է ծառերը հարավային Գրաց քաղաքի մոտ գտնվող Լավանտ հովտի լճում: Պաշտոնական տվյալներով՝ վիրավորվել է 13 մարդ, որոնցից երկուսը՝ ծանր։ Տուժածներից շատերը հանգստացողներ էին։

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը երեխաների մահն «անհասկանալի ողբերգություն» է անվանել։ Մոտակա Վոլֆսբերգ քաղաքի քաղաքապետ Հանես Պրիմուսն ասել է, որ տարածքը կարծես «ռազմի դաշտի» լիներ։

Ստորին Ավստրիայում երեք կին է մահացել, երբ կայծակը հարվածել է ծառին կենտրոնական Գեյմինգ քաղաքի մոտ, ինչի հետեւանքով այն ընկել է։

Ֆրանսիայում եւ Իտալիայում սաստիկ փոթորիկներն առնվազն ութ մարդու կյանք են խլել։

Loading...