16:51   02-09-2022
«Ի զե՛ն» հրամանը նաև կանանց համար է. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

Հայ ընտանիքի բարքերին և հայկական մենթալիտետին դեմ գնալով՝ ԱՏՁՄ-ի Արմաթ ծրագրի համակարգող Անի Ղազարյանը 2021 թվականին գնեց իր առաջին զենքը: Պետք էր սովորել կրակոցի ձայնին, իմանալ զենք բռնելու կանոնները և այլ նրբություններ: Անին պատմում է, որ մինչ այդ էլ ինչ-որ չափով տեղեկացված է եղել : Հոր՝ որսորդ լինելը քիչ թե շատ օգնել էր. հաճախ կրակայիններ էր կազմակերպում ընտանիքի անդամների համար և սովորեցնում զենքի հետ վարվեցողության կանոնները: Զինվորական գործին, ռազմարվեստին կնոջ ներգրավվածությունը Անիի կարծիքով կարևոր է: Չպետք է վախենալ, պետք է զինվել:

Loading...