Արյան մակարդուկը, կամ ինչպես
հանրությանն ավելի հայտնի է՝ թրոմբը, առաջանում է, երբ ձեր երակում կամ
զարկերակում ձևավորվում է արյան մակարդուկ, նույնիսկ եթե դուք չեք արնահոսում:
Առողջ վիճակում արյան մակարդուկ
առաջանում է միայն արյունահոսության ժամանակ։ Նման դեպքերում թրոմբն ունի
պաշտպանական նշանակություն և առաջանում է, որպեսզի փակի անոթի վնասված մասը և
դադարեցնի արյունահոսությունը։
Երևանի գլխավոր անոթային
վիրաբույժ, Վլ. Ավագյանի անվան ԲԿ
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի
հետ զրուցել ենք երևույթի ախտաբանական կողմերի, առաջացման պատճառնեի ու անոթաբանին
դիմելու ճիշտ ժամանակի մասին: