17:23   16-09-2022
Արխիվներից մինչև գործիքավորում. ինչպե՞ս է աշխատում «Կայթ»-ը. «Թարմ ուղեղով»` Կորյուն Դավթյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Մշակույթ և արվեստ: «Կայթ» կրթամշակութային հանգույցը հենց այս երկուսի մասին է: Այն ստեղծվել է 2014 թվականին, որի մեկնարկի առաջին նախագիծը ավանդական երգ ու պարի խմբի ստեղծումն էր: 30 սաների հետ. սովորել, բեմադրել ու ներկայացնել տարբեր բեմերում: Փորձ ձեռք բերելով սրան հաջորդեցին նաև այլ ծրագրերը: «Կայթ»-ի հիմնադիր Կորյուն Դավթյանը նշում է՝ հասկանալի էր, որ երգ ու պարով չէ, որ ավանդականը սկսվում ու ավարտվում է: «Կայթ»-ի առաքելությունը հայկական մշակույթի կենսապտույթի ապահովումն է. այն սկսում է պահպանությունից ու պաշտպանությունից, հասնում հռչակում, կրթություն ու զարգացում: Իրենք մշակում են բոլոր գործիքները՝ գործը կիսատ չթողնելու համար:

Loading...