10:07   22-09-2022
Image Description
Ռուսաստանի մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը խոսում է Ուկրաինայում իրավիճակի լրջության մասին․ Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը վկայում է Ուկրաինայում «իրավիճակի լրջության մասին»։ Այս մասին չորեքշաբթի օրը Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Ռուսաստանի մասնակի մոբիլիզացայի որոշումը և հանրաքվեների հայտարարությունը Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում վկայում են իրավիճակի լրջության մասին: Տեղում այժմ տարբեր իրողություններ կան: Որքան երկար է ձգվում պատերազմը, այնքան դժվար է հասնել հստակ և ընդունելի լուծման: Դիվանագիտությունն ու երկխոսությունը դեռ միակ ելքն են այս իրավիճակից: Բայց հիմա շատերը համաձայն են, որ պատերազմի շարունակությունն ավելի մեծ վնաս կհասցնի բոլորին, հատկապես ուկրաինացիներին»,- նախարարի խոսքերն է մեջբերել թուրքական Cumhuriyet թերթը:

Loading...