10:07   22-09-2022
Image Description
Բայդենը Ռուսաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի կանոնադրությունը անտեսելու մեջ»
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ասել է, որ ոչ մի այլ երկիր չի սպառնացել Ռուսաստանին, մեղադրել է նաև Մոսկվային ՄԱԿ-ի կանոնադրությունը անտեսելու և միջուկային սպառնալիք ստեղծելու մեջ:

«Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները: Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, Ռուսաստանն ինքը հակամարտություն է ուզում»,- ասել է Բայդենը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են միջուկային շանտաժը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ բացահայտորեն խոսում են Մոսկվայի դեմ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հնարավորության և թույլատրելիության մասին։ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ նման հայտարարությունների կողմնակիցները պետք է հաշվի առնեն, որ «քամին կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։

Loading...