12:25   22-09-2022
Image Description
6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայում
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաեւ հուժկու ստորգետնյա ցնցում Է եղել սեպտեմբերի 19-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Twitter-ում հայտնել Է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

«Նախնական տվյալներ. 6,5 մագնիտուդով երկրաշարժ Կոալկոմանից (Միչոական) 81 կիլոմետր դեպի հարավ»,- ասված Է գրառման մեջ: Ստորգետնյան ցնցման օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Երկրի մայրաքաղաքում գործել Է ուժգին երկրաշարժի մասին տեղեկացման համակարգը: Տեղեկություններ զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չեն ստացվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին, խլել Է առնվազն երկու մարդու կյանք, եւս 10-ը վնասվածնքեր Է ստացել: Առավել մեծ նյութական վնաս Է արձանագրվել Կոլիմայում եւ Միոչականում, որտեղ տարբեր վնասվածքներ են ստացել մի քանի հազար բնակելի տներ եւ ենթակառուցվածքի տասնյակ օբյեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...