13:16   22-09-2022
Image Description
«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում
Թողնել մեկնաբանություն

Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին, նշել է.

«Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:

Նշենք, որ երեկ «Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով 3 քաղաքացի էր տուժել:

Loading...