13:19   22-09-2022
Image Description
Իրանում գրեթե ամբողջությամբ անջատել են ինտերնետը՝ կառավարության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին
Թողնել մեկնաբանություն

Իրանում գրեթե ամբողջությամբ անջատել են ինտերնետը՝ կառավարության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, գրում է Bloomberg-ը։

Իրանցի պաշտոնյաներից մեկը գործակալությանը ակնարկել է, որ նման միջոցներ կարող են ձեռնարկվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Հաղորդակցության կորուստը մարդկանց համար կդժվարացնի բողոքի ակցիաներ կազմակերպելը եւ կառավարության կողմից այլախոհության դեմ շարունակվող ճնշումների մասին տեղեկությունների փոխանակումը, ասել է պաշտոնյան:

Մեծ Թեհրանի (ագլոմերացիա, որը ներառում է մայրաքաղաքն ու արվարձանները) ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին երեկ հայտարարել է, որ 22-ամյա աղջկա մահը, որը հիվանդանոցում մահացել է բազմաթիվ վնասվածքներից, դժբախտ պատահար է։ Ռահիմիի խոսքով՝ իր ենթակաների կողմից ոչ մի անփութություն չի եղել։ 

Աղջկա մահը բողոքի ալիք է բարձրացրել։ Ոստիկանությունը փորձում է ցրել ցուցարարներին։

Loading...