13:43   22-09-2022
Image Description
Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն դեսպան Գալուզինը եւ հատուկ ներկայացուցիչ Շվիդկոյը
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 27-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը Ռուսաստանը կներկայացնեն երկրի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին ավելի վաղ հաղորդել Է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը: Այնուհետեւ Շվիդկոյն ինքը դա հաստատել Է «Ինտերֆաքս» գործակալությանը: Աբեին սպանել են հուլիսի 8-ին Նարա քաղաքում տեղի ունեցող նախընտրական միջոցառման ժամանակ: Քաղաքական գործիչը մահացել Է հիվանդանոցում: Աբեի սպանության մեջ կասկածվող Տեցույա Յամագամին ձերբակալվել Է: Ըստ հետաքննության վարկածի, նա մտադրվել Էր քաղաքական գործչին սպանել այն բանից հետո, երբ նրա ընտանիքը ծանր իրավիճակում Է հայտնվել՝ մեծ գումարներ նվիրաբերելով այն կազմակերպությանը, որը կապված Էր նախկին վարչապետի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...