16:36   22-09-2022
Image Description
Ունեցել ենք 2 կին և առնվազն 1 հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չի կարողացել լքել տարածքը. ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստում է արտահերթ հրապարակային երկրորդ զեկույցը Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը: Նա ներկայացրել է որոշ մանրամասներ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին:

«Ունենք 7600 տարհանված անձ, մոտ 1500 երեխա և 100-ին մոտ հաշմանդամություն ունեցող անձ: Ցավոք սրտի, ունեցել ենք 2 կին և առնվազն 1 հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չի կարողացել լքել տարածքը և մնացել են այդ գոտում»,- ասել է Լաուրա Գասպարյանը:

Իսկ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի հանցագործությունները ներկայացնելուն, գերության մեջ գտնված Դավիթ Գիշյանին սպանելուն, հայտարարել է, որ ՀՀ խնդիրն է ներկայացնելու միջազգային հարթակներում, որ մենք գործ ունենք վտանգավոր պետության հետ:

Loading...